«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Իրականում սա լիակատար կապիտուլյացիայի գործընթաց է

Իրականում սա լիակատար կապիտուլյացիայի գործընթաց է
20.03.2025 | 13:29

Ըստ Փաշինյանի՝ այժմ պետք է «խորհրդակցություններ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ»։ Այսինքն՝ նորից պետք է բանակցել Ադրբեջանի հետ, որպեսզի նա համաձայնի ստորագրել, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագիրը»։

Այսպիսով, հինգ տարի շարունակվող կեղծ բանակցությունները ոչ միայն որևէ գոհացուցիչ արդյունքի չեն հանգեցրել, այլև մեզ հասցրել են մի կետի, որտեղ պետք է նորից «խորհրդակցել»՝ խնդրելով Ալիևին բարեհաճել ստորագրել այդ անարժեք թուղթը։ Եվ եթե, ասենք թե, Ալիևը վերջապես ստորագրի, Փաշինյանը, թերևս, կփորձի դա ներկայացնել որպես մեծ նվաճում՝ մոռանալով, որ նույն Ալիևին հետո պիտի նորից համոզի կատարել իր իսկ ստորագրածը։ Իսկ երբ Ալիևը հերթական անգամ խախտի երաշխիքներ չպարունակող այդ փուչ փաստաթուղթը, Նիկոլը կրկին խորհրդակցությունների առաջարկով հանդես կգա՝ չէ՞ որ «խաղաղության ուղեգծից» շեղվելն իր համար անհնարին է։

Հայաստանի Հանրապետության վայ-ղեկավարությունն ահա այսպես է մխրճվել անհեթեթությունների մեջ։ Բայց իրականում սա լիակատար կապիտուլյացիայի ընթացիկ գործընթաց է, որը ադրբեջանցիներին ու թուրքերին բերելու է Երևանի կենտրոն, եթե միայն Փաշինյանին կանգնեցնող չլինի։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 8639

Մեկնաբանություններ